Միջազգային

Թրամփը Չինաստանին սպառնում է նոր մաքսատուրքերով և բանակցությունների դադարեցմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին 50 տոկոս մաքսատուրքերով է սպառնացել՝ ի հավելումն արդեն հայտարարվածների, եթե Պեկինը չհրաժարվի պատասխան մաքսատուրքերից։

«Երեկ Չինաստանը 34% պատասխան մաքսատուրքեր է սահմանել՝ ի հավելումն իր արդեն ռեկորդային մաքսատուրքերի՝ չնայած իմ նախազգուշացմանը, որ ցանկացած երկիր, որն ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր է սահմանում ի հավելումն իր գոյություն ունեցող երկարաժամկետ սակագների, կբախվի նոր, ավելի բարձր մաքսատուրքերի:

Այսպիսով, եթե մինչև վաղը՝ 2025 թվականի ապրիլի 8-ը, Չինաստանը չչեղարկի 34% մաքսատուրքերը, ապա Միացյալ Նահանգները Չինաստանի վրա 50% լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ապրիլի 9-ից», - գրել է նա Truth սոցիալական ցանցում:

ԱՄՆ նախագահի խոսքով, եթե Չինաստանի իշխանությունները չկատարեն այս պայմանը, ապա Պեկինի հետ բանակցությունները հանդիպումների մասով կդադարեցվեն։