Միջազգային

ՌԴ-ում կարգելվի գովազդ տեղադրել Facebook-ում և Instagram-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով Ռուսաստանում արգելվում է գովազդ տեղադրել ծայրահեղական կամ անցանկալի կազմակերպությունների կայքերում:

«Այդ գովազդից ստացված եկամուտները, ի թիվս այլոց, գնում են այդ կայքերի սեփականատերերին, ովքեր սադրիչ գործունեություն են վարում Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ»,- ավելի վաղ ընդգծել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Այս արգելքը վերաբերում է նաև Meta ընկերությանը, որը ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական. Meta-ին պատկանող Facebook և Instagram սոցիալական ցանցերում հաճախ գովազդ է տեղադրվում: