Միջազգային

Ինչպե՞ս է The Atlantic-ի խմբագիրն ավելացվել Signal-ի մասնավոր խմբում․ The Guardian

Նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հայտնվել Սպիտակ տան՝ Signal-ի փակ խմբակային խմբում։

The Guardian-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթսը պատահաբար մուտքագրել է լրագրողի հեռախոսահամարը իր հեռախոսում՝ Սպիտակ տան պաշտոնյայի անունով։ 

Նա սխալմամբ իր հեռախոսի կոնտակտային գրքում պահել է Գոլդբերգի հեռախոսահամարը մեկ այլ անձի անունով:

Պատճառը iPhone-ի ալգորիթմն է, որով առաջարկվել է միավորել կոնտակտային տվյալները, ինչը հանգեցրել է համարի սխալ նույնականացմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Վենսը, Ռուբիոն, Ուոլթսը, Ուիթքոֆֆը, Գաբբարդը և այլք, հութիների դեմ ռազմական գործողության համար Signal հավելվածում խումբ են բացել և քննարկել բոլոր մանրամասները։ Պենտագոնի ղեկավար Հեգսեթն անգամ խմբում տեղադրել է ռազմական գործողության բոլոր պլանները։

Սխալմամբ այդ խմբում ավելացրել են The Atlantic պարբերականի խմբագրին։ The Atlantic-ի հրատարակման մեջ ներկայացրված են նաև փակ խմբի քննարկումերի նկարները։