Միջազգային

Բեռնատար «Գազել»-ը հայտնվել է մետրոյի անցումում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մոսկվայում բեռնատար «Գազել»-ը բախվել ու ընկել է «Հաղթանակի զբոսայգի» մետրոյի կայարանի ստորգետնյա անցումը. հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ավտոմեքենան լրջորեն վնասվել է: Վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ մեքենայից, սակայն ներսում ևս մեկ մարդ է մնացել արգելափակված։ Ականատեսները փորձում են օգնել նրան ազատվել: