Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում՝ ռմբակոծելով Խան Յունիսի Նասեր հիվանդանոցի մոտ տեղակայված լրագրողների վրաններից մեկը։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս յոթը՝ վիրավորվել են։
Հարձակումները վերսկսվել են այն բանից հետո, երբ Իսրայելի զինված ուժերը սպանել են ավելի քան 50 մարդու և հրահանգել Դեյր էլ-Բալահ քաղաքի հինգ կենտրոնական թաղամասերի բնակիչներին լքել իրենց տները։
Բացի այդ, Հորդանան գետի արևմտյան ափին՝ Թուրմուս Այա քաղաքում, իսրայելական զինվորները կրակ են բացել պաղեստինցի պատանիների ուղղությամբ։ Արդյունքում սպանվել է 14-ամյա պաղեստինա-ամերիկացի տղա, ևս երկու մարդ վիրավորվել է։
Իսրայելի զինվորականները հաստատել են հարձակումը՝ հայտարարելով․
«Թուրմուս Այայի շրջանում հակաահաբեկչական գործողության ընթացքում իսրայելցի զինվորները նկատել են երեք ահաբեկիչների, որոնք քարեր էին նետում դեպի մայրուղի՝ վտանգելով քաղաքացիական անցուդարձը։ Զինվորները կրակ են բացել վտանգ ներկայացնող ահաբեկիչների ուղղությամբ՝ ոչնչացնելով մեկին և վիրավորելով ևս երկուսին»։
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը նույնպես արձագանքել է միջադեպին՝ հայտարարելով, որ երեխայի սպանությունը «Իսրայելի անպատժելիության շարունակականության անմիջական հետևանքն է»։