Միջազգային

Աղդամում ականի պայթյունից 3 ադրբեջանցի է վիրավորել

Աղդամի շրջանի Գալայչիլար գյուղում ականի միջադեպի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ ականի պայթյունից երեք տուժած (2 տղամարդ, 1 կին), այդ թվում՝ երկու անչափահաս, հոսպիտալացվել են Բարդա շրջանի կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։

1983 թվականին ծնված տղամարդուն վիրահատել են, վիճակը ծանր է։