Միջազգային

ՄԹ-ն ԱՄՆ-ի հետ միասին փորձարկել է հիպերձայնային հրթիռային շարժիչը

Միացյալ Թագավորությունը ԱՄՆ-ի հետ միասին հաջողությամբ փորձարկել է հիպերձայնային հրթիռային շարժիչը։ Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Բրիտանացի գիտնականներն ավարտել են հիպերձայնային շարժիչի հիմնական փորձարկումը, որը հնարավոր է դարձել Միացյալ Թագավորության կառավարության, արդյունաբերության և ԱՄՆ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ: Շարժիչ համակարգը նախատեսված է առաջադեմ հիպերձայնային թեւավոր հրթիռի նախատիպը սնուցելու համար»,- ասվում է  հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փորձարկումների ընթացքում տարբեր հիպերձայնային արագություններով իրականացվել է 233 արձակում։