Միջազգային

Համագործակցության մեխանիզմ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա նման համաձայնության է եկել իր թուրք գործընկեր Նուման Քուրթուլմուշի հետ Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։

Երեք երկրների խորհրդարանների նախագահները պատվիրակությունների հետ միասին այս ձևաչափով կքննարկեն հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներն ու տնտեսական նախագծերի զարգացումը, պարզաբանել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։