Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսի, բայց լիովին պատրաստ է դիմակայելու իր թշնամիների ցանկացած ագրեսիայի:
«Մենք պատրաստ ենք ինչպես հոգեբանական պատերազմի, այնպես էլ թշնամիների կողմից ռազմական գործողությունների, և մենք ոչ մի քայլ չենք նահանջի, եթե դա տեղի ունենա», - շաբաթ օրը ռազմական հրամանատարների և պաշտոնյաների հավաքին ասել է Հոսեյն Սալամին:
Նա նախազգուշացրել է, որ հակառակորդները, որոնք գործում են Իրանի զսպման հնարավորությունների մասին կեղծ ենթադրությունների ներքո, փորձում են ազգին կանգնեցնել առճակատման կամ իրենց պայմաններին ենթարկվելու միջև ընտրության առջև: «Մենք ամենևին անհանգստացած չենք, պատերազմ չենք սկսի, բայց պատրաստ ենք դրան»,- ասել է նա։
Անդրադառնալով Իսրայելից բխող սպառնալիքներին՝ գեներալ Սալամին պնդել է, որ թշնամին ամենուր հասանելի է Իրանին։ «Մենք տիրապետում ենք ռեժիմին հաղթելու համար անհրաժեշտ տեխնիկայի, չնայած այն բացարձակ աջակցությանը, որն Իսրայելը ստանում է Միացյալ Նահանգներից»,- նշել է Հոսեյն Սալամին:
Հրամանատարը խոսել է նաև տարածաշրջանային դիմադրության ճակատի հզորացման մասին։ «Դիմադրության ճակատը դեռ գործի չի դրել իր ողջ ներուժը: Եթե դա արվի՝ պատերազմի շրջանակն ու կրակը թշնամու երևակայությունից դուրս կլինեն»,- ասել է նա: