Միջազգային

Red Wings-ի ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով մեկնել է Երևան

Red Wings ավիաընկերության գրեթե մեկ օր հետաձգված չվերթի ուղևորներին Երևան տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Սոչիից։ Ավիաընկերության ներկայացուցիչներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել ուղևորներին՝ ներառյալ հյուրանոցում տեղավորումը և տաք սնունդը, ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

Մամուլի ծառայությունից նաև նշել են, որ Red Wings-ի ներկայացուցիչները հետաձգված թռիչքների բոլոր ուղևորներին սնունդ են տրամադրում յուրաքանչյուր չորս ժամը մեկ։ 

Ավելի վաղ Ռոսավիացիայից հայտնել էին, որ ապրիլի 3-ին և 5-ին Սոչիի օդանավակայանի տարածքում թանձր մառախուղի հետևանքով ցածր տեսանելիություն է եղել։ Թռիչքների համար եղանակային բարդ պայմաններն ազդել են օդանավի աշխատանքի վրա։ Սոչիի օդանավակայանի բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, լրացուցիչ անձնակազմ է տեղակայվել՝ թանձր մառախուղի պայմաններում օդանավերի և ուղևորների սպասարկման համար, հավելել են Ռոսավիացիայից։