Միջազգային

Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ խոսակցություն կունենա Թրամփի հետ

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան շաբաթ օրն ասել է, որ ծրագրում է եկող շաբաթ հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Տոկիոյին ծանր մաքսատուրքերով հարվածելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին հաղորդում է The Japan Times-ը։

Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Թրամփը նոր մաքսատուրքեր սահմանեց ապրանքների վրա Միացյալ Նահանգների գրեթե բոլոր մրցակիցների և դաշնակիցների համար: Ճապոնիայի համար սահմանվել է 24 տոկոս մաքսատուրք, ինչը կարող է կործանել ներքին տնտեսությունը: 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ճապոնիան կարող է հարվածել ԱՄՆ-ին պատասխան մաքսատուրքերով, Իշիբան բացառել է այդ գաղափարը:

«Ի՞նչ կլինի համաշխարհային տնտեսության հետ, եթե պատասխան մաքսատուրքեր սահմանենք»,- ասել է նա։

Իշիբայի կառավարությունն աշխատում է ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի ազդեցությանը հակազդելու և տուժած արդյունաբերություններին աջակցելու հնարավոր ուղիների վրա, ընդ որում վարչապետն ուրբաթ հայտարարել է, որ միջոցառումները «ազգային ճգնաժամ» են առաջացրել և կառավարությունն ամեն ինչ կանի այս ճգնաժամին արձագանքելու համար՝ ներգրավելով ողջ երկիրը։