Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սբիգան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Նա «X»-ի իր էջում հայտնել է, որ հանդիպման ժամանակ հաստատել Է Ուկրաինայի վճռական հանձնառությունը խաղաղության ջանքերին և շահագրգռվածությունը օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում փոխշահավետ ներդրումային համագործակցության զարգացման հարցում: Նախարարը նշել է, որ այն ամուր հիմք կհանդիսանա երկկողմ գործընկերության խորացման համար։
Միևնույն ժամանակ Սիբիգան նշել է, որ ուկրաինական կողմը կոնկրետ քայլեր է ձեռնարկել խաղաղության հասնելու համար, Սակայն Ռուսաստանը շարունակում է հապաղել: