Միջազգային

«Ուկրաինայի անվտանգության որոշ երաշխիքներ կարող են ընդունելի լինել». Դմիտրիև

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո դիրքորոշում է հայտնել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Fox News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Ուկրաինայի համար անվտանգության որոշ երաշխիքներ «կարող են ընդունելի լինել»:

Դմիտրիևը պնդում էր, որ Ուկրաինան հարվածներ է հասցրել ռուսական էներգետիկ օբյեկտներին, սակայն հայտարարել Է, որ Սպիտակ տան բանակցությունները դրական արդյունք են ունեցել։ Ըստ նրա՝ Կրեմլը կարող է բաց լինել Կիևի համար որոշ անվտանգության երաշխիքների համար:

«Անվտանգության որոշ երաշխիքներ այս կամ այն ձևով կարող են ընդունելի լինել»,- ասել է Դմիտրիևը՝ չհստակեցնելով, թե որոնց մասին է խոսքը: Միևնույն ժամանակ, նա կտրականապես բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։