Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 1 օրում կորցրել են 208 միլիարդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից հետո աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 208 միլիարդ դոլար։ 

Ըստ Bloomberg-ի՝ Թրամփի կողմից լայնածավալ մաքսատուրքերի սահմանումը համաշխարհային շուկաներում կտրուկ անկում է առաջացրել։ Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է 208 միլիարդ դոլարով, նրանց կեսից ավելիի միջին կորուստը կազմում է 3,3 տոկոս:

Ամենամեծ կորուստները կրել են.

Մարկ Ցուկերբերգ՝ 17,9 միլիարդ դոլար Meta-ի բաժնետոմսերի 9% անկումից հետո

Ջեֆ Բեզոս՝ 15,9 մլրդ դոլար, Amazon-ի բաժնետոմսերը նույնպես 9%-ով էժանացել են

Իլոն Մասկ՝ 11 միլիարդ դոլար մեկ օրում, ընդհանուր առմամբ 2025 թվականին նա արդեն կորցրել է 110 միլիարդ դոլար

Տեխնոլոգիական հսկաները, ներառյալ Apple-ը և Nvidia-ն, վերջին մի քանի օրվա ընթացքում կորցրել են $6 տրլն։ Մի շարք ընկերությունների շուկայական արժեքը իջել է 3 տրիլիոն դոլարից։

Վերլուծաբանները սա անվանում են «տեխնոլոգիայի ամենավատ սցենարը»: