Միջազգային

Թուրքիայում 648 մարդ թունավորվել է հավի շաուրմայից

Թուրքիայի Կոջաելի նահանգում սննդի կետերից մեկում հավի շաուրմա ուտելուց հետո 648 մարդ սննդային թունավորման նախանշաններով դիմել է հիվանդանոցներ. հայտնում է նահանգապետարանի մամուլի ծառայությունը։ 

«646 տուժած դուրս է գրվել բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո, երկու հիվանդի բուժումը շարունակվում է», - ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ:

Իշխանությունների տվյալներով՝ տուժածները հիվանդանոցներ են դիմել սրտխառնոցի, ջերմության և փսխման գանգատներով։ 

Իրականացված հետաքննության արդյունքում վերցվել է արտադրանքի նմուշ, որը չի համապատասխանել սննդի օրենսգրքի մանրէաբանական ստանդարտների պահանջներին: Քրեական գործ է հարուցվել, հաստատությունը փակվել է, իսկ դրա երկու սեփականատերերը՝ ձերբակալվել։