Չինաստանն ապրիլի 10-ից լրացուցիչ 34% մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների վրա: Այս մասին հաղորդում է չինական Xinhua գործակալությունը։
«ԱՄՆ -ի այդ պրակտիկան չի համապատասխանում միջազգային առևտրի կանոններին, լրջորեն խաթարում է Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը և տիպիկ միակողմանի ահաբեկման պրակտիկա է», - CNN-ը մեջբերել է Չինաստանի Պետխորհրդի հայտարարությունը:
Հիշեցնենք՝ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո Չինաստանին բաժին է հասել ամենաշատը․ երկրի նկատմամբ մաքսատուրքերն այժմ հասել են 54%–ի։