Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Գազա քաղաքի Շուջայայի շրջանի երեք դպրոցների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, այդ թվում՝ 18 երեխա: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն։
Դպրոցները որպես ապաստան են օգտագործվել հարյուրավոր տեղահանված պաղեստինյան ընտանիքների կողմից: Հաղորդվում է, որ բժիշկները ստեղծված ծանրագույն պայմանների պատճառով չեն կարողանում պատշաճ օգնություն ցույց տալ վիրավորներին։
Իսրայելցի զինվորականները նաև հրամաններ են տվել Գազա քաղաքի բազմաթիվ շրջանների բնակիչներին՝ լքել իրենց տները: