Միջազգային

Ճանապարհ ջրի տակ, որտեղ նավերը չեն բախվում մեքենաներին

Ճանապարհ ջրի տակ, որտեղ նավերը չեն բախվում մեքենաներին

Նիդերլանդներում կա մի վայր, որտեղ մեքենաները բառացիորեն երթևեկում են լճի տակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Վելյուվեմերի ակվեդուկը յուրահատուկ ինժեներական հրաշք է՝ սովորական կամրջի կամ թունելի փոխարեն այստեղ կառուցվել է ջրային կամուրջ, որի տակով անցնում է մայրուղի։ Ջուրը ակվեդուկում պահպանվում է ամուր պատերի շնորհիվ, իսկ նավերը հանգիստ լողում են վերևում:

Ինժեներության և բնության անհավանական համադրությունն ունի 25 մետր երկարություն և 19 մետր լայնություն, գտնվում է Նիդեռլանդների Հարդերվեյկ քաղաքի Վելյուվեմեր լճի վրա։ Կամուրջը բացվել է 2002 թվականին»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական