Միջազգային

Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ

Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ

Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ հիմնական աղբյուր։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ 

«Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա: Մենք չգիտենք, թե նման հարձակումն ինչի կարող է հանգեցնել։ Մեզ պետք է, ինչպես նախկինում, և՛ այդ երկու երկրները, և՛ շահագրգիռ կողմերը խաղաղ բանակցություններ վարեն»,- ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական