Միջազգային

«Չի բացառվում, որ Իրանի միջուկային գործունեությունն ամբողջությամբ ստուգվի». Փեզեշքիան

«Իրանը երբեք չի ձգտել պատերազմի կամ հակամարտության, և միջուկային էներգիայի ոչ խաղաղ օգտագործումը տեղ չունի մեր անվտանգության ու պաշտպանության դոկտրինում»․ այս մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանը երբեք չի ձգտել պատերազմի կամ հակամարտության, և միջուկային էներգիայի ոչ խաղաղ օգտագործումը մեր անվտանգության ու պաշտպանության դոկտրինի մաս չէ: Չի բացառվում, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին ստուգվի, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին: Իրանը պատրաստ է երկխոսության և բանակցությունների՝ փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա լարված իրավիճակները լուծելու համար: Մենք չենք պատերազմում որևէ երկրի դեմ, սակայն մենք չենք վարանի պաշտպանել մեզ, և մեր պատրաստակամությունն ու հնարավորություններն այդ առումով գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»,- ասել է Փեզեշքիանը։

Իր հերթին, Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը նշել է, որ Իրանի, Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի այլ երկրների համագործակցությունը կարող է նպաստել կայունության ամրապնդմանն ու խաղաղության հաստատմանը: