ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը նրան խորհուրդ է տվել չզանգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայում ամբողջական հրադադարի հաստատմանը․ NBC-ին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է այս շաբաթ ևս մեկ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։ Սակայն նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները փորձել են համոզել նրան, որ այս պահին դա լավագույն գաղափարը չէ։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Թրամփի և Պուտինի նոր հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ։