Միջազգային

Լավրովը ևս շնորհավորել է Բայրամովին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տարբեր տարածաշրջանային ձևաչափերում համակարգումը և արդյունավետ համագործակցությունը կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում. այս մասին ասվում է Սերգեյ Լավրովի՝ Ջեյհուն Բայրամովին ուղղված շնորհավորական հեռագրում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:

«Մենք նպատակ ունենք շարունակել մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների համակարգված աշխատանքը: Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումն ու փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը, Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը:

Լավրովն ընդգծել է, որ անցած տասնամյակների ընթացքում Մոսկվայի և Բաքվի «բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների վրա հիմնված բազմակողմանի կապերը» աստիճանաբար ամրապնդվել են և շարունակում են զարգանալ «ռազմավարական գործընկերության և դաշնակցային հունով»:

«Հատուկ նշանակություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաստատված վստահելի երկխոսությունը», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: