Միջազգային

Դեմոկրատները դժգոհել են Անվտանգության գործակալության տնօրենի ազատման մասին լուրերից

Դեմոկրատները դժգոհել են Անվտանգության գործակալության տնօրենի ազատման մասին լուրերից

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդները դժգոհություն են հայտնել՝ իմանալով, որ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ Թիմ Հոն աշխատանքից հեռացվել է: Նրանցից մեկը նշել է, որ այս քայլը «բոլորիս անվտանգությունը վտանգի տակ է դնում»: 

Ըստ The Washington Post-ի հրապարակված լուրերի՝ պաշտոնանկ են արվել ինչպես Թիմ Հոն, այնպես էլ նրա տեղակալ Վենդի Նոբլը: Գեներալ Հոն նաև ղեկավարում էր ԱՄՆ Կիբեռհրամանատարությունը, որը պատասխանատու է Պենտագոնի կիբերանվտանգության համար: Լուրը հաստատել են երեք պաշտոնյաներ՝ երկու գործող և մեկ նախկին, որոնք նախընտրել են անանուն մնալ: 

Վիրջինիայից սենատոր Մարկ Ուորները, ով Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահն է, հայտարարել է. «Գեներալ Հոն ավելի քան երեք տասնամյակ ծառայել է մեր երկրին՝ աչքի ընկնելով պատվով և նվիրվածությամբ: Երբ ԱՄՆ-ն բախվում է կիբերհարձակումների աննախադեպ սպառնալիքների, ինչպե՞ս կարող է նրա պաշտոնանկությունը մեզ ավելի պաշտպանված դարձնել»: 

Կոնեկտիկուտը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Հայմսը, ով Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի կարևոր անդամ է, խոստովանել է, որ «շատ է անհանգստացած» այս որոշմամբ: «Գեներալ Հոն ազնիվ և սկզբունքային ղեկավար է, ով գործել է օրենքի շրջանակներում և առաջնահերթ համարել ազգային անվտանգությունը: Կարծում եմ՝ հենց այդ հատկություններն են նրան անցանկալի դարձրել ներկայիս վարչակազմի համար», - ասել է Հայմսը: Նա պնդել է, որ «այս որոշումը, որը մեզ ավելի խոցելի է դարձնում, անհապաղ բացատրություն է

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական