Միջազգային

«Թեհրանը ցանկանում է ուղիղ բանակցություններ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանը պատրաստ է ուղիղ բանակցությունների իր միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հաղում անելով Air Force One-ում Թրամփի հայտարարությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ այս հայտարարությունն արվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ պատրաստ է համապատասխան բանակցություններ վարել, բայց միայն միջնորդների միջոցով։

«Մոռացեք նամակների մասին, ես կարծում եմ, որ նրանք (Իրանը) ցանկանում են ուղիղ բանակցություններ վարել»,- ասել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ նախընտրում է Իրանի հետ առաձին բանակցել, և որ, իր կարծիքով, դա կարող է հեշտացնել պայմանավորվածությունները։

«Նրանք (Իրանը) ցանկանում էին միջնորդներ օգտագործել: Կարծում եմ, որ դա իսկապես անհրաժեշտ չէ: Նրանք անհանգստացած են: Կարծում եմ, որ նրանք իրենց խոցելի են զգում, և ես չեմ ուզում, որ նրանք այդպես զգան»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: