Հինգշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատանքից հեռացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մի քանի աշխատակիցների: Այս որոշումը կայացվել է ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ակտիվիստ Լորա Լումերի՝ նախօրեին Թրամփին ուղղված մտահոգություններից հետո, երբ նա խոսել էր աշխատակիցների՝ նախագահի նկատմամբ հավատարմության պակասի մասին:
Apnews-ի մի քանի աղբյուրների համաձայն Լումերն Օվալաձև սենյակում Թրամփի հետ զրույցի ժամանակ պնդել է, որ նախագահը հեռացնի այն աշխատակիցներին, որոնց նա համարում էր անբավարար հավատարիմ «Կրկին Ամերիկան մեծ դարձնենք» օրակարգին:
«Մենք հաճախ ենք մարդկանց հեռացնում»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Մայամի ուղևորվելիս Air Force One-ի վրա: «Դրանք կարող են լինել մարդիկ, որոնք մեզ դուր չեն գալիս, կամ որոնք, մեր կարծիքով, լավ չեն աշխատում, կամ էլ նրանք, ովքեր կարող են հավատարիմ լինել ուրիշներին»:
Լումերը ստանձնել է այդ աշխատանքից ազատումների նախաձեռնության պատասխանատվությունը: X-ում ուշ երեկոյան կատարված գրառմամբ նա հայտարարել է. «Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ այն Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները, որոնց մասին ես զեկուցել եմ Թրամփին, անհավատարիմ են և խոչընդոտել են նրան»: