Մյանմայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, ավելի քան 4715 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնել Է երկրի իշխանությունը։ Ապրիլի 1-ից երկրում մեկշաբաթյա սուգ Է հայտարարված։
Երկրաշարժից երեք օր անց շենքերի փլատակների տակ մնացածներին ողջ գտնելու հույս գրեթե չկա, գրում է AFP գործակալությունը: Փրկարարական աշխատանքները դժվարացել են շոգ եղանակի պատճառով. ջերմաստիճանը հասնում է մինչև 40 աստիճանի:
Մանդալայ քաղաքում, որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու, շոգն արագացրել է զոհվածների մարմինների քայքայումը, դա կարող է դժվարացնել նրանց նույնականացումը, նշում է գործակալությունը: