Միջազգային

Էլ Կլասիկո՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչում

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներ դարձան «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Կարլո Անչելոտիի թիմը կիսաեզրափակչում հաղթահարել է «Սոսյեդադի», իսկ Հանսի Ֆլիկի թիմը՝ «Ատլետիկոյի» արգելքը։

Նրանք ապրիլի 26-ին կհանդիպեն մրցաշարի վճռորոշ խաղում: Խաղը կկայանա «Լա Կարտուխա» մարզադաշտում:

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» խաղացել են երկու անգամ: Իսպանիայի առաջնությունում «բլաուգրանան» հաղթել է 4:0 հաշվով, իսկ Սուպերգավաթի եզրափակիչում՝ 5:2 հաշվով։