Այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։
Նրա խոսքով՝ կառավարությունը ելքի ընթացակարգը կսկսի ապրիլի 3-ից։ Պաշտոնյաները նախ պետք է հետ կանչման առաջարկ ներկայացնեն Ազգային ժողով։ Եթե մեծամասնությունը աջակցի դրան, կառավարությունը պաշտոնապես ետկանչ կնախաձեռնի։ Գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի:
«Միջազգային քրեական դատարանը արժանի նախաձեռնություն էր, սակայն վերջին ժամանակներում այն դարձել է քաղաքական մարմին, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքը դրա ամենատխուր օրինակն է։
Կառավարությունն այս ամենն անընդունելի է համարում, ուստի որոշել է չմասնակցել Միջազգային քրեական դատարանի աշխատանքներին»,- ասել է նա։