Միջազգային

Նեթանյահուն չի ձերբակալվի նաև Գերմանիա այցելելու դեպքում

Նեթանյահուն չի ձերբակալվի նաև Գերմանիա այցելելու դեպքում

Չնայած միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված ձերբակալման օրդերին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ձերբակալվի Գերմանիա այցի դեպքում: Ապրիլի 3-ին նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը:

«Չեմ կարող պատկերացնել, որ գործը կհասնի ձերբակալությանը», - ասել է նա։

Ավելի վաղ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ և Գերմանիայի հավանական նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես հայտարարել էր, որ Նեթանյահուի Գերմանիա այցի դեպքում նա չպետք է զգուշանա ձերբակալությունից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական