Բենիամին Նեթանյահուն պետական այցով ժամանել է Հունգարիա, որը ճանաչում է Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ավելի վաղ դատարանը Իսրայելի վարչապետին ձերբակալելու օրդեր էր տվել։
Բուդապեշտի օդանավակայանում Նեթանյահուին դիմավորել է Հունգարիայի պաշտպանության նախարար Կրիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկին:
Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր էր տվել Գազայի հատվածում Իսրայելի զինուժի գործողությունների համար: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խստորեն դատապարտել էր այդ քայլը, խոստացել Նեթանյահուին հրավիրել Բուդապեշտ և անտեսել Հաագայի պահանջը: