Միջազգային

«Նա քնում էր լողավազանի մոտ». նոր մանրամասներ Բայդենի վիճակի մասին

Ջո Բայդենի նախկին աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը Բայդենի մասին նոր գրքում նկարագրել է, թե նախագահը մտավոր և ֆիզիկական ինչ վատ վիճակում է եղել Թրամփի հետ բանավեճից առաջ։ 

Ըստ Քլեյնի՝ Բայդենը «չգիտեր, թե ինչ է ասում Թրամփը, և չէր կարողանում հասկանալ բանավեճի բովանդակությունը»․ 

«Նա հեռանում էր նախապատրաստական հանդիպումներից և քնում լողավազանի մոտ։ Մտասևեռված էր արտասահմանյան առաջնորդների կարծիքներով, ասելով՝ «այս մարդիկ ասում են, որ ես հիանալի նախագահ եմ, ուրեմն հիանալի նախագահ եմ»։ Նա իրականում չէր հասկանում, թե որն է իր փաստարկը ինֆլյացիայի հարցում և ոչինչ չուներ ասելու երկրորդ ժամկետի մասին»։

«Բանավեճի նախապատրաստման ընթացքում երկու փորձնական հանդիպումներ կազմակերպվեցին, սակայն Բայդենը չէր կարողանում կենտրոնանալ և արագ հոգնում էր»,- պատմել է Քլեյնը։ Նա նաև զգուշացրել էր, որ Թրամփի հետ բանավեճը կարող է աղետալի լինել։

«Հունիսի 27-ին Բայդենը բանավեճի վայր հասավ վերջին պահին։ Երկու ժամ տևած ելույթի ընթացքում նա շփոթված և կաղապարված էր։ Նրա կինը՝ Ջիլ Բայդենը, գովեց ելույթը, սակայն խորհրդականները հասկացան, որ ինչ-որ բան ակնհայտորեն սխալ էր»,- նշել է Քլեյնը։

Նշենք, որ հուլիսի 21-ին Բայդենը դուրս եկավ ընտրարշավից, չնայած սրան, Քլեյնը համարել է, որ «կարելի էր խուսափել այս ողբերգությունից»։