Միջազգային

«Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել». Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արևելք-Արևմուտք դիմակայություն. ապագայի սցենարներ» ֆորումի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ եթե չլիներ Արևմուտքի աջակցությունը, Ուկրաինայի իշխանությունները վաղուց կրախի կենթարկվեին․

«Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել այն երկրի հետ, որը, հակառակ իր ազգային շահերին, հայտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև պայքարի թատերաբեմում և թույլ է տալիս Արևմուտքին՝ իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրականացման գործիքի»,- ասել է նա:

«Մեր դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության լուծման վերաբերյալ չի փոխվել ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր: Մոսկվան պատրաստ է կառուցողական փոխգործակցության՝ Արևմուտքի պատասխանատու ներկայացուցիչների հետ»,- հավելել է դեսպանը: