Ռուսաստանը կշարունակի ամերիկյան կողմին տեղեկատվություն փոխանցել իրերի իրական դրության և խաղաղության համար որևէ բան անելու՝ Կիևի չկամության մասին․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կիևը չի պահպանում ժամանակավոր հրադադարը՝ շարունակելով ամեն օր հարվածներ հասցնել մեր էներգետիկ ենթակառուցվածքին։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը ամերիկացիների հետ, համբերատար կփոխանցենք նրանց իրական վիճակը և Կիևի՝ խաղաղության համար ինչ-որ բան անելու դժկամությունը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը։