Միջազգային

Քանի միավոր է հարկավոր միգրանտներին՝ ՌԴ-ում դպրոց ընդունվելու համար

Ապրիլից Ռուսաստանի դպրոցներ ընդունվելու համար միգրանտների երեխաները պետք է ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի թեստի հարցերի 90%-ին, ինչը զգալիորեն բարձր է Рособрнадзор-ի նախնական առաջարկից՝ 30%: Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:  

Իր Telegram-ալիքում նա տեղեկացրել է միգրանտների երեխաների համար ռուսաց լեզվի իմացության թեստավորման նոր կանոնների մասին: Այժմ Ռուսաստանի դպրոցներում հաջող ընդունվելու համար երեխաները պետք է ճիշտ պատասխանեն հարցերի 90%-ին:  

Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ է ճիշտ պատասխանել 10 հարցերից 9-ին, երկրորդից հինգերորդ դասարանների համար՝ 20-ից 18-ին, վեցերորդից իններորդ դասարանների համար՝ 22-ից 20-ին, իսկ 10-11-րդ դասարանների համար՝ 24-ից 22-ին:  

Վոլոդինն ընդգծել է, որ նոր կանոնները պետք է նպաստեն ռուսաց լեզվի իմացության օբյեկտիվ գնահատմանը և երեխաների հաջող հարմարեցմանը դպրոցական միջավայրում:  

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Ռուսաստանում միգրանտների երեխաների համար մտցվում է ռուսաց լեզվի իմացության պարտադիր թեստավորում: Նրանք չեն կարողանա ընդունվել դպրոց՝ առանց թեստը հաջողությամբ հանձնելու: Սա նպատակ ունի ապահովել, որ ուսումնական հաստատություններ ընդունվեն այն երեխաները, ովքեր պատրաստ են սովորել մյուսների հետ հավասար: