Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մի քանի կադրային փոփոխությունների և նոր նախարարության ստեղծման մասին:
Վրաստանում կստեղծվի տարածաշրջանային զարգացման նոր նախարարություն:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը կբաժանվի երկու առանձին գերատեսչությունների:
Գերատեսչությունը կգլխավորի պետական անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին:
Ենթակառուցվածքների նախարարությունը կգլխավորի ներկայիս ղեկավար Իրակլի Կարսելաձեն:
Վրաստանի ՊԱԾ-ը, Կոբախիձեի խոսքով, կգլխավորի Անրի Օխանաշվիլին, որը ներկայումս ղեկավարում է արդարադատության նախարարությունը: Նրա նշանակումը կհաստատվի այս շաբաթ:
Արդարադատության նախարար կնշանակվի Պաատա Սալիան՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրենը, այժմ «Վրացական երազանք»-ից խորհրդարանի պատգամավոր: