Միջազգային

«Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են». Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են միմյանց»․ այս մասին հայտարարել էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, և ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտեցել են»,- ասել է Ալիևը։

Գերմանիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ վերջին 30 տարվա ընթացքում մեծ ջանքեր են պահանջվել հակամարտությունը կարգավորելու, հարաբերությունները վերականգնելու, խաղաղության համաձայնագիրը համաձայնեցնելու համար․

«Համաձայնագրի համար հրաշալի պահ է եկել, և այն պետք է անպայման օգտագործել. համաձայնագրի ստորագրումից հետո դեռ շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի այն իրականություն դառնա: Հուսալի հաշտեցման համար երկար ժամանակ է պահանջվում։  Եվ առաջին քայլը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ես հավատում եմ, որ դա տեղի կունենա»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը։