Միջազգային

«Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք արտադրել կամ ձեռք բերել». Արաղչի

«Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք արտադրել կամ ձեռք բերել». Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտական փոխգործակցությունը ցույց է տվել իր արդյունավետությունը անցյալում, և ներկայում ևս կարող է արդյունավետ լինել, սակայն բոլորի համար պետք է պարզ լինի, որ չկա «ռազմական տարբերակ» հասկացություն, առավել ևս՝ «ռազմական լուծում»:

ISNA-ի տվյալներով՝ Իրանի արտաքին գործերի նախարարը սրանով արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական հայտարարություններին: «ԱՄՆ նախագահը կարող է շահագրգռված չլինել 2015-ի միջուկային գործարքով, սակայն այդ գործարքը պարունակում է առանցքային պարտավորություն Իրանի կողմից, որը մնում է ուժի մեջ, և նույնիսկ ԱՄՆ-ը, որը չի մասնակցում գործարքին, օգուտ է քաղել դրանից: Իրանը կրկին հայտարարում է, որ երբեք և ոչ մի պարագայում չի ձգտի միջուկային զենք փնտրել, արտադրել կամ ձեռք բերել»,- գրել է Արաղչին իր «X»-ի էջում:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի ստորագրումից 10 տարի և ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց 7 տարի անց ոչ մի ապացույց չկա, որ Իրանը խախտել է այդ պարտավորությունը՝ հիշեցնելով, որ նույնիսկ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը վերջերս լիովին խոստովանել է դա: Արաղչին ընդգծել է. «Բոլորի համար պետք է պարզ լինի, որ չկա ռազմական տարբերակ հասկացություն, առավել ևս՝ ռազմական լուծում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական