Ամերիկացի սենատորների խումբը ՌԴ-ից նավթ գնող երկրների դեմ 500% մաքսատուրքեր սահմանելու նախագիծ է պատրաստել։
ԱՄՆ Սենատի կեսը՝ 25 հանրապետական և 25 դեմոկրատ, պաշտպանել է երկկուսակցական օրինագիծը Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների մասին, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում խաղաղության բանակցություններից կամ խափանի համաձայնագիրը:
Նախաձեռնող խմբում ընդգրկվել է 50 հանրապետական և դեմոկրատ սենատոր, իսկ նախաձեռնողներն են Լինդսի Գրեմը (հանրապետական) և Ռիչարդ Բլումենտալը (դեմոկրատ):
Փաստաթուղթը ենթադրում է ապրանքների ներմուծման վրա «հարվածային պատժամիջոցների» սահմանում, ինչպես նաև սահմանափակումներ այն անձանց դեմ, որոնք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային:
Պատժամիջոցները կկիրառվեն խաղաղության համաձայնության հասնելուց հետո այն հետագայում խախտելու դեպքում։
Օրինագիծը դեռ քննարկման չի ներկայացվել: