Միջազգային

«Միշտ ասել ենք` Ղարաբաղը ձեր տարածքն է»․ Գերմանիայի նախագահ

«Պաշտոնական Բեռլինի ուղիղ և հստակ դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»․ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է և այսօր ևս հաստատում ենք Գերմանիայի այդ դիրքորոշումը», - ասել Է Շտայնմայերը։

Գերմանիայի նախագահը Ադրբեջանին և Հայաստանին շնորհավորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ:

Նա Բաքվին և Երևանին կոչ է արել բաց չթողնել պահը և հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը:

«Շատ մեծ քայլ է կատարվել։ Խոսեցի նախագահ Ալիևի հետ և հույս հայտնեցի, որ շուտով կկարողանանք ականատես լինել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և հարատև խաղաղություն կլինի։ Մեծ հույս ունեմ և կոչ եմ անում կողմերին՝ բաց չթողնել այս պահը, չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին», - ասել Է Շտայնմայերը։ 

Նրա կարծիքով՝ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն գործընթացը մինչև վերջ հասցնելու համար․ «Վստահ եմ, որ դա տեղի կունենա»: