Միջազգային

Վրաստանում ընդունվել են մի շարք վիճահարույց օրենքներ

«Վրացական երազանքը» երկրի խորհրդարանում երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է մի քանի վիճահարույց նախաձեռնություն, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենքը, որն ամերիկյան FARA-ի անալոգն է:

Իշխող կուսակցությունը քրեական օրենսգիրք է վերադարձրել «Պետական դավաճանության» մասին հոդվածը. փոփոխություններ է ընդունել, որոնք արգելում են արտասահմանյան ֆինանսավորումը հեռուստառադիոընկերությունների համար: Բացի այդ, «գենդերային հավասարության մասին» օրենքը վերանվանվել է «կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքի, օրենսդրությունից հանվել են «գենդեր» և «գենդերային ինքնություն» եզրույթները: