Միջազգային

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ անցկացրել է խորհրդակցությունների առաջին փուլը

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին նոր համաձայնագրի շուրջ․ հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։

Նրա խոսքով՝ մարտի 28-ին Կիևը ստացել է փաստաթղթի նորացված տեքստը, որն արդեն անցել է քննարկումների առաջին փուլը։ Ստորագրումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե համաձայնագիրը հաշվի առնի երկու կողմերի շահերը․

«Մենք ամերիկյան կողմի հետ սկսել ենք համապատասխան խորհրդակցություններ համաձայնագրի տեքստի վերաբերյալ: Մենք արդեն անցկացրել ենք այդ խորհրդակցությունների առաջին փուլը: Ուկրաինական կողմը հավատարիմ է փաստաթղթի ստորագրմանը, որը կհամապատասխանի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի ազգային շահերին»,- ասել է Սիբիգան։