Միջազգային

Թրամփը կարողությունը հասցրել է 5,1 միլիարդ դոլարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի 2,3 միլիարդ դոլարից 2025 թվականին իր կարողությունը հասցրել է 5,1 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց 39-րդ վարկանիշում: Ամսագրի գնահատմամբ՝ «միլիարդատերերից քչերն են ավելի հաջող տարի ունեցել, քան Դոնալդ Թրամփը, և ոչ միայն այն պատճառով, որ նա կրկին դարձել է ԱՄՆ նախագահ: Սպիտակ տուն վերադառնալուց առաջ նա զգալիորեն ավելացրել է իր կարողությունը կրիպտոարժույթի եկամտաբեր ներդրումների շնորհիվ»:

Forbes-ի տվյալներով՝ Թրամփի կարողության հիմնական աղբյուրը անշարժ գույքն է: Նրան են պատկանում նաև գոլֆի ակումբներ, շքեղ առանձնատներ, գինեգործարան և 1991 թվականի արտադրության Boeing 757-200 ինքնաթիռ, որը հայտնի է որպես Trump Force One:

Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է ավելի քան 3 հազար մարդ, որոնց կարողությունը միասին կազմել է 16,1 տրիլիոն դոլար: Ինչպես նշում է Forbes-ը, առաջին անգամ երեք միլիարդատեր ունի ավելի քան 200 միլիար դոլար կարողություն: