ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերից, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի։ Մեր թիմը շարունակում է շփվել ռուսական և ուկրաինական կողմերի հետ, նա ամեն օր զբաղվում է այդ հարցով»,- ասել է խոսնակը։
Նա նաև տեղեկացրել է, որ Թարմփը մայիսին կմեկնի Սաուդյան Արաբիա։