Միջազգային

«Քննարկվող հարցերը շատ բարդ են». Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են․ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ։ Թեման շատ բարդ է. այն, ինչ մենք քննարկում ենք՝ կապված ուկրաինական կարգավորման հետ, լրացուցիչ շատ ջանքեր են պահանջում»,- ասել է Պեսկովը։