Միջազգային

Չինաստանը Թայվանի ափերի մոտ լայնածավալ զորավարժություններ է սկսել

Զորավարժությունները «լուրջ նախազգուշացում» կդառնան Թայվանի անկախության կողմնակիցների համար։ Այս մասին հայտարարել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակից. հայտնում է BILD-ը։ 

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են զորքերի բոլոր տեսակները, ներառյալ` նավատորմը, ավիացիան և հրթիռային ուժերը:

Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 1-ի առավոտյան կղզու մոտ գրանցվել է չինական 19 ռազմանավի ներկայություն։  Նկատվում է նաև ավիակիր խմբի ակտիվություն՝ Շանդոն նավի գլխավորությամբ։