Միջազգային

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2700-ը

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, տուժել է 4521 մարդ, ավելի քան 400 մարդ անհետ կորած է համարվում։ Այսօր երկրի բնակչությունը մեկ րոպե լռությամբ հարգել է երկրաշարժի զոհերի հիշատակը։

Ողջ երկրում իջեցվել են ազգային դրոշները, երթևեկությունը դադարեցվել է։