Սպորտ

«Ֆերնանդեշը ոչ մի տեղ չի գնա, նա մեզ պետք է». Ամորիմ

«Ֆերնանդեշը ոչ մի տեղ չի գնա, նա մեզ պետք է». Ամորիմ

Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ Բրունու Ֆերնանդեշը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել 30-ամյա պորտուգալացի կիսապաշտպանի նկատմամբ «Ռեալի» հետաքրքրության մասին: Նշվում է, որ տրանսֆերի հնարավոր գումարը կկազմի 90 մլն ֆունտ։ 

Ֆերնանդեշի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: 

«Ոչ, նա չի հեռանա։ Մենք ցանկանում ենք հաղթել ԱՊԼ-ում, մեր լավագույն խաղացողները պետք է լինեն մեզ հետ։ Նա մեզ պետք է, ուստի նա ոչ մի տեղ չի գնա։ 

Մենք վերահսկում ենք իրավիճակը, և ես զգում եմ, որ Բրունուն իսկապես երջանիկ է այստեղ: Նա հասկանում է, թե ինչի ենք ուզում հասնել։ Բացի այդ, կարծում եմ, նա դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու։ 

Եվս մեկ անգամ ասեմ՝ նա մեզ պետք է և ոչ մի տեղ չի գնա։ Ես արդեն ասել եմ նրան այդ մասին»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական