Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 1-ին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիին:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն գործակալությունը։
Տեղեկատվություն չի հաղորդվում, թե կողմերը հարցերի ինչ շրջանակ են քննարկել։
Նշենք, որ երեկ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ալիևի և Փեզեշքյանի միջև։