Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի-ն հարցազրույց է տվել РИА Новости-ին՝ ներկայացնելով Չինաստանի միջուկային զենքի և Պեկինի՝ զինաթափման քաղաքականության վերաբերյալ տեսակետները։
Ներկայացնում ենք Չինաստանի ԱԳ նախարարի հայտարարության հիմնական կետերը.
▪️ Չինաստանը հավատարիմ է միջուկային ինքնապաշտպանության ռազմավարությանը և մտադիր չէ մասնակցել միջուկային սպառազինության մրցավազքին:
▪️ Պեկինը պահպանում է ազգային անվտանգության համար անհրաժեշտ միջուկային զինանոցի նվազագույն մակարդակ:
▪️ Չինաստանի միջուկային ուժերն ու քաղաքականությունը կարևոր ներդրում ունեն համաշխարհային խաղաղության գործում:
▪️ Միջուկային զինաթափումը պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ հիմնվելով բոլորի անվտանգությանը վնաս չհասցնելու սկզբունքի վրա:
▪️ Միջուկային զենքի կրճատման ուղղությամբ աշխատանքները պետք է կատարի Երկրի վրա ամենամեծ միջուկային զինանոց ունեցող պետությունը:
▪️ Չինաստանի միջուկային զինանոցն անհամեմատ զիջում է ԱՄՆ-ին:
▪️ ԱՄՆ-ի՝ Չինաստանին միջուկային զինաթափման բանակցություններին միանալու պահանջը անարդար և անիրատեսական է:
▪️ ԱՄՆ-ը պետք է նվազեցնի միջուկային զենքի դերը իր ազգային անվտանգության քաղաքականությունում, դադարեցնի «միջուկային դաշինքների» ստեղծումը, գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացումը և այլ երկրների սահմանների մոտ միջին հեռահարության ցամաքային հրթիռների ու այլ ռազմավարական ուժերի տեղակայումը:
▪️ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին ջանքեր գործադրել միջուկային պատերազմի ռիսկերը նվազեցնելու համար: