Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը ժամանել Է Կիև։ Նախարարը, հավանաբար, այս կարգավիճակով վերջին այցն է կատարել Կիև:
«Գերմանիան Ուկրաինային ևս 130 մլն եվրո կտրամադրի հումանիտար կարիքների և կայունացման միջոցառումների համար», - Կիևում հայտարարել է Բերբոքը:
Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ աջակցությունը հատկապես կարևոր է «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների փակուղու» ֆոնին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ժամանակ ձգել՝ առաջ քաշելով նորանոր պայմաններ և պատրաստ չէ իրական բանակցությունների։